«Ուլիսի» առաջին պարտությունը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 18, 2010 12:35

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի ավարտից հետո«Փյունիկը» միայնակ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մինչև այդ առանց պարտության էին ընթանում  «Փյունիկը» և «Ուլիսը»: Սակայն

Երևանի «Փյունիկը» սեփական հարկի տակ կայացած խաղում նվազագույն առավելությամբ հաղթեց  Երևանի «Ուլիսին»` 1:0 և, վաստակելով 10 միավոր, առաջ անցավ: Երկրորդ հորիզոնականում հայտնվեց  Աշտարակի «Միկան», որը հյուրընկալվելիս նույնպես 1:0 հաշվով հաղթեց Գյումրիի «Շիրակին»: Առաջնությունում առաջին անգամ հաղթանակի բերկրանքը վայելեցին Դիլիջանի «Իմպուլսի» ֆուտբոլիստները: Նրանք Երևանի «Հրազդան» մարզադաշտում 1:0  հաշվով հաղթեցին Երևանի «Կիլիկիային»: Իսկ ահա, Կապանի «Գանձասարը»  անընդմեջ երկրորդ պարտությունը կրեց` սեփական հարկի տակ զիջելով Երևանի «Բանանցին»` 1:2: «Բանանցը» և «Ուլիսը» ունեն 7-ական միավոր: Այս թիմերին հաջորդում են` «Կիլիկիան» (6), «Իմպուլսը» ( 4), «Գանձասարը» (3), «Շիրակը » (0):

Դիտվել է 1357 անգամ:
Print Friendly

Leave a Reply