Մոսկվայում ադրբեջանցի վարորդը թմրադեղ է օգտագործել երթուղայինի ղեկին. Ադրբեջանը լռում է այս մասին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 23, 2009 17:34

adrbejanՄոսկվայի Օրեխովո-Բորիսովո շրջանում ձերբակալվել է ադրբեջանցի երթուղայինի վարորդ, ով ղեկին մարիխուանա էր ծխում. այս մասին հաղորդում է «City FM» ռադիոկայանը: Երթուղայինի ուղևորները, քաղցրահամ ծուխը զգալով, զանգահարել են իրավապահ մամիններին:

Ոստիկանները երթուղայինը կանգնեցրել են Մարշալ Զախարովայի փողոցում հենց այն պահին, երբ վարորդը վառում էր հերթական գլանակը: 30-ամյա ադրբեջանցի վարորդին խուզարկելիս ոստիկանները նրա մոտից հայտնաբերել են մի քանի գրամ թմրադեղ:

Ռուսաստանի թմրադեղերի դեմ պայքարի ֆեդերալ ծառայության տվյալների համաձայն` մարիխուանայի մեկ պարտիայի (500 կգ) գինը սև շուկայում հասնում է ավելի քան 40 մլն ռուբլիի` 1.280 մլն դոլար:

Իրենց վերաբերող այս և նմանատիպ միջադեպերի մասին ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են լռել, փոխարենը` ակտիվ ապատեղեկատվություն են տարածում այն մասին, որ հայկական լրատվամիջոցները չեն արձագանքում Հայաստանում` հատկապես բանակում, կատարվող դեպքերին: Օրինակ, Աբովյան քաղաքի Նոր Գյուղում տեղի ունեցած Հասոյանների ընտանիքի սպանության մասին ադրբեջանական լրատվամիջոցները («Bakililar.az» և «Day.az») հորինված «մանրամասներ» են թվարկում և ասում, որ այդ դեպքի մասին հայկական լրատվամիջոցները լռում են, մինչդեռ սա ապատեղեկատվություն է ( նայել այստեղ http://ankakh.com/?p=2152 ):

Նոր գյուղում տեղի ունեցած սպանության մասին ադրբեջանական ապատեղեկատվությունն առաջինն իմացել է նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի» նախաձեռնությամբ ստեղծված hotline@iprc.am էլեկտրոնային թեժ գիծը: Թեժ գծի պատասխանատու Հասմիկ Բուդաղյանն ասաց, որ իմացել են «Bakililar.az» և «Day.az» կայքերից, ապա ահազանգել ոստիկանություն: Վերջինն էլ հրապարակավ հերքել է ապատեղեկատվությունը, թե իբր լրատվամիջոցները չեն անդրադարձել սպանությանը :

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply