PKK-ի զորքերը մայիսի 8-ից դուրս են բերվելու Թուրքիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 22:23

Այսօր` ապրիլի 25-ին Քանդիլի լեռներում ապաստանած PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) ղեկավարությունը Մուրատ Քարայըլանի գլխավորությամբ հայտարարել է, որ մայիսի 8-ից զորքերը դուրս են բերվելու Թուրքիայից, հաղորդում է քրդական “Ֆըրաթ” գործակալությունը:
Քանդիլում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ներկա օտարերկրյա, թուրքական և քրդական լրատվամիջոցների ներկայությամբ Քարայլըանը հայտարարել է, որ թուրքական պետության և քուրդ ժողովրդի առաջնորդ Ապոյի (Աբդուլլահ Օջալան) միջև տարիներ ի վեր շարունակվող հանդիպումներն ու բանակցությունները կարևոր հանգրվանի են հասել: “Պետք է վերջ դնել սկսած գործընթացին, այդ պատճառով մայիսի 8-ից սկսած քուրդ զինյալները կլքեն Թուրքիան”,-ասել է Քարայըլանը:
Քարայլըանն ասել է, որ քուրդ զինյալները չեն հանձնելու զենքերը և Թուրքիայի տարածքը լքելու են իրենց սպառազինությամբ:
Թուրքիայի դեմ PKK-ի զինված պայքարը սկսվել է 1984թ. օգոստոսին: 2013թ. մարտի 21-ին`Նովրուզի տոնակատաության ժամանակ, Դիարբեքիրում (Տիգրանակերտ) քրդական “Խաղաղություն և ժողովրդավարություն” կուսակցության պատգամավորները քրդերենով և թուրքերենով ընթերցել են Իմրալը կզզում ցմահ դատապարտված քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի խաղաղության ուղերձը, որտեղ վերջինս հանդես էր եկել միակողմանի զինադադար հաստատելու  հայտարարությամբ և կոչ արել քուրդ զինյալների զենքը վայր դնել ու լքել Թուրքիան:

 

 

 

 

 

 

Դիտվել է 11190 անգամ:
Print Friendly

Leave a Reply