Ռուսաստանում ադրբեջանցի քրեական հեղինակություն է ձերբակալվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 18:43

Ռուսաստանի Մոսկվայի մարզում ադրբեջանցի քրեական հեղինակություն է ձերբակալվել: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, ձերբակալվածը, ով քրեական աշխարհում հայտնի է “Ռամին Գյանջացի” անունով, մեղադրվում է մահափորձ և մի քանի ավազակային հարձակում իրականացնելու մեջ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, 28-ամյա ադրբեջանցին, ով ոչ օրինական ապրում է Մոսկվայում, 2013թ.-ի մարտին մահափորձ է կատարել իր համերկրացի ձեռնարկատիրոջ նկատմամբ, հարձակվել է Մոսկվայի մարզի տարածքում գտնվող մասնավոր տների վրա:

Ռամինը ձերբակալվել է Ռուսաստանի ՆԳՆ հատուկ ստորաբաժանումների, Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների իրականացրած հատուկ գործողության արդյունքում: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՔՕ 105-րդ (մահաձորձ կատարելը), 222-րդ (ապօրինի զենք ձեռք բերելը, պահելը և կրելը) հոդվածների հատկանիշներով: Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում, հետաքննությունը շարունակվում է:

Դիտվել է 3655 անգամ:
Print Friendly

Leave a Reply