Ադրբեջանում զինվորը սպանել է իր ծառայակից ընկերոջը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 18:07

Ադրբեջանի զինված ուժերում  գրանցվել է հերթական արտակարգ պատահարը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Haqqin” կայքը, դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաք Բաքվում տեղակայված զորամասերից մեկում: 19-ամյա Խայամ Ասիֆ օղլու Բայրամովը դանակահարելով սպանել է իր ծառայակիցին`18-ամյա Քյամրան Ֆիրդովսի օղլու Մամեդովին: Վերջինս մահացել է հենց դեպքի վայրում:

Սպանության շարժառիթները հայտնի չեն: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերում, պաշտոնական տվյալներով, միայն 2012թ. 76 զինծառայող է մահացել: Ադրբեջանի զինված ուժերի հաղորդագրության համաձայն՝ նրանցից 17-ը ինքնասպան է եղել, 12-ին սպանել են իրենց ծառայակից ընկերները, մյուսները մահացել են դժբախտ պատահարների (այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած  միջադեպերի) հետևանքով:

 

Դիտվել է 3274 անգամ:
Print Friendly

Leave a Reply