ՄԻԵԴ-ը սկսել է քննել Ադրբեջանի նախագահի թեկնածու Իլգար Մամեդովի գործը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 17:43

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) ապրիլի 9-ին սկսել է քննել ադրբեջանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, Հանրապետական այլընտրանք շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի դիմում-բողոքը:

Մամեդովի փաստաբան Ֆուադ Ագաևը ադրբեջանական “Թուրան” գործակալության հետ զրույցում հայտնել է, որ ՄԻԵԴ-ը Մամեդովի ձերբակալման և նրա նկատմամբ հարուցված քրեական գործի առնչությամբ մի շարք հարցեր է հղել Ադրբեջանի կառավարությանը: Իշխանությունները  պարտավոր են մինչև հունիսի 18-ը պատասխանել Եվրադատարանի հարցերին :

Բողոքում նշվում է, որ Մամեդովի ձերբակալության և կալանավորման ժամանակ խախտվել են Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 5-րդ (ազատության իրավունքը),  6(2)-րդ (անմեղության կանխավարկածը), 13-րդ (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցները) և 14-րդ (խտրականության արգելումը) հոդվածները:

Հիշեցնենք, որ իշխանությունները Մամեդովին մեղադրում են Իսմայիլլիի շրջանում հուվարի 23-24-ին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեջ: Նա ձերբակալվել է 2013թ. փետրվարին: Ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերի 16-ին կայանալիք նախագահակահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը:

Դիտվել է 2940 անգամ:
Print Friendly

Leave a Reply