Զորամասերում թերություններ կան, բայց դրանք չպետք է խոչընդոտ հանդիսանան բանակ զորակոչվողի համար

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 25, 2013 16:47

Համակարգող խորհուրդը 12-օրյա շրջայցեր է կատարել Պաշտպանության բանակի գրեթե բոլոր զորամասերում և պարզել է, որ զորամասերում մթնոլորտը որոշակիորեն շտկվել է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց “Զինվոր” համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

“Շրջայցի ընթացքում մենք տեսանք նաև որոշ թերություններ: Օրինակ, թեև ապահովվում էր որակյալ սնունդ, բայց անտարբերության ադյունքում սննդի մեջ թերություններ հայտնաբերվեցին, որոնք տեղում էլ շտկվեցին շատ արագ: Հանդիպեցինք մի զինվորի, որը վատառողջ էր, սակայն ինքն այդ մասին չէր հայտնել որևէ մեկին, ուղարկեցինք բուժզննման, ապա` բուժման: Կային նաև տնից ուղարկվող սնդից  թունավորման դեպքեր, ինչպես նաև զինվորները դժգոհում էին ներքնաշորերի որակից”, – ասաց Մարգարիտա Խաչատրյանը և հավելեց, որ որոշ թերություններ արդեն կարգավորվել են, իսկ եղածներն էլ չպետք է խոչընդոտ հանդիսանան բանակ զորակոչվողի համար. նույն թերությունները կան նաև զորամասից դուրս։

Ինչ վերաբերում է բանակում տեղի ունեցող ինքնասպանության և զինվորների միջև վիճաբանության տարաբնույթ դեպքերին, որոնց արդյունքում խաղաղ պայմաններում հայ զինվորներ են զոհվում, Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ այս ամենի հիմնական պատճառը փոխադարձ ներողամտության բացակայությունն է: “Եթե կարողանանք ներողամտություն սերմանել մեր զինվորների մեջ, այդպիսի ողբերգական դեպքեր չեն գրանցվի”,-ասաց բանախոսը և ավելացրեց. “Շուրջ 12 տարի պայքարել եմ, որ որդուս գործը բացահայտվի, բայց այդպես էլ չի բացահայտվել։ Մինչ այսօր ես չգիտեմ իմ տղան զինակից ընկերոջ ձեռքով է զոհվել, թե հակառակորդի գնդակից: Մի բան է, երբ ծնողին ասում են՝ որդիդ հայրենիքի սահմանը պահելիս թշնամու գնդակից է մահացել, մեկ այլ բան՝ որ ինքասպանություն է գործել”:

Դիտվել է 2063 անգամ:
Print Friendly

Leave a Reply