Սոցալական ցանցերը որպես քաղաքական հարթակ. ամերիկյան զեկույց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 17:16

Pew հետազոտական կենտրոնը մատնանշել է, որ սոցալական ցանցերը ԱՄՆ-ում դարձել են քաղաքական հարթակ:

«Քաղաքացիական ներգրավվածությունը թվային դարաշրջանում» անվանումը կրող հետազոտության համաձայն՝ ամերիկացի չափահասների մոտավորապես 39 տոկոսը 2012թ. ամերիկյան նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ներգրավված է եղել համացանցային քաղաքական գործունեության մեջ:

2008թ. նախագահական ընտրությունների ընթացքում միայն ամերիկացիների 26 տոկոսն էր օգտվում սոցալական ցանցերից:

«Քաղաքականապես ակտիվ ամերիկացին քաղաքական բովանդակությամբ հանդես է գալիս համացանցում, համացանցից դուրս և սոցալական ցանցերում», – ասել է ծրագրի հետազոտող և զեկույցի հեղինակ Ահարոն Սմիթը:

Դիտվել է 3277 անգամ:
Print Friendly

Leave a Reply