ԱՄՆ-ի իշխանությունները Ցարնաևների մորը ձերբակալելելու թույլտվություն են տվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 25, 2013 15:13Բոստոնի ենթադրյալ ահաբեկիչների մորը`Զուբեյդատ Ցարնաևային ԱՄՆ մուտք գործելիս հավանաբար կձերբակալեն: Ամերիկյան իշխանությունները Դաղեստանի քաղաքացուհուն ձերբակալելելու թույլտվություն են տվել: Հետաքրքիր է, որ դա կապ չունի ահաբեկչության հետ, որի մեջ կասկածվում են նրա որդիները: Ցարնաևային սպառնում է պատիժ խանութից գողություն կատարելու համար հաղորդում է ABC News-ը:
Ավելի վաղ Ցարնաև եղբայրների մայրը հայտնել էր, որ պատրաստվում է ամուսնու հետ Դաղստանից ԱՄՆ մեկնել, որպեսզի մասնակցի իր 19-ամյա որդու դատավարությանը: Սակայն, երբ պարզ դարձավ, որ ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են ձերբակալել տիկնոջը բոստոնյան էլիտար հագուստի խանութից վաղեմի գողության համար, չեչենուհին սահմանը հատելու միտքը փոխեց և հայտարարեց, որ մնալու է տանը:
Զուբեյդատ Ցարնաևայի դատավարությունը պետք է տեղի ունենար 2012թ. հոկտեմբերի 25-ին Բոստոնում, բայց ծայրահեղականների մայրը այդպես էլ դատական նիստին չմասնակցեց: Կինը մեղադրվում է Lord & Taylor հագուստի կրպակից 1 600 դոլարի գողության համար: Ապրիլի 24 -ին ԱՄՆ -ի ՀԴԲ աշխատակիցները սկսել են Ջոհար և Տամերլան Ցարնաևաների մոր մանրամասն հարցաքննությունը:
Դաղեստանում ապրող կնոջ և ամերիկյան հատուկ ծառայությունների զրույցը տևել է ամբողջ գիշեր: Զուբեյդատը համոզված է, որ իր երեխաները չէին կարող այդպիսի սարսափելի հանցագործություն կատարել: Մինչ դեռ ԱՄՆ-ում ապրող Ջոհարի և Տամերլանի քեռին` Ռոսլան Ցարնին չի բացառում , որ երիտասարդների ահաբեկչության է մղել կարող էր հենց նրանց մայրը:
Նա ասել է, որ Զուբեյդատը շատ անգամ է տուն հրավիրել արմատական մահմեդական քարոզչին, որը երկար առանձին զրուցել է Տամերլանի հետ: Իսկ ենթադրյալ ահաբեկիչների հայրը չի պատրաստվում ԱՄՆ ուղևորվելու իր պլանից հրաժարվել:
Ապրիլի 15-ին բոստոնյան մարաթոնի ժամանակ ահաբեկչության հետևանքով երեք մարդ զոհվեց, ավելի քան 260 -ը վիրավորվեցին: