Ամփոփվել է Բրիտանական ֆիլմերի փառատոնի ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | April 25, 2013 13:34

Ապրիլի 26-ին ժամը 15.30-ին Բյուրոկրատ գրախանութում տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնի շրջանակումկազմակերպված ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը: Բացման ելույթով հանդես կգանԵրևանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը, Միացյալ Թագավորության Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայիև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Քոլին Ռոբերտսը, Բրիտանական խորհրդի արվեստի ծրագրերի ղեկավար ՆարեկԹովմասյանը և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:

Հայաստանում ֆիլմերի գրախոսության և կինոքննադատության զարգացմանն աջակցելու նպատակով փառատոնի շրջանակում Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և փառատոնի գլխավոր հովանավոր «ԱրմենՏել» ընկերությունըԿինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ հայտարարել են ֆիլմերի լավագույն գրախոսականի մրցույթ: Մասնակիցները պետք է գրեին փառատոնում ընդգկված ֆիլմերին նվիրված գրախոսություն, իսկ լավագույն երեք աշխատանքի հեղինակները կպարգևատրվեն մրցանակներով:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում գրախոսականի մրցույթը հայտարարվում է երկրորդ տարին շարունակ: Մրցույթին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները: Այս տարի մարտի 6-ից-17-ը մասնակիցները գրել են փառատոնի ֆիլմերի վերաբերյալ գրախոսականներ, որոնք տեղադրվել են www.britfilms.am կայքում:

Այս տարի մրցույթին ներկայացվել էր 25 գրախոսական, որոնցից ժյուրին առանձնացրել էր երեք լավագույններին: Մրցույթի առաջին մրցանակակիրն է §Առավոտ¦ օրաթերթի լրագրող Գոհար Հակոբյանը, ով կպարգևատրվի Apple iPad 4-ով:

«Ես մասնագիտության բերումով տեղեկացված եմ, թե ինչ մրցույթներ կան, բայց ունեմ սկզբունք` այն է մասնակցել միայն հեղինակավոր մրցույթներին: Եթե որևէ մրցույթ կապ ունի Բրիտանական խորհրդի հետ, ապա վստահ եմ, որ այդ մրցույթի նշաձողը բարձր է և աշխատանքներն էլ քննում են մասնագիտական և անաչառ ժյուրին: Ես հպարտ եմ, որ մասնակցելով այս մրցույթին, արժանացել եմ գլխավոր մրցանակին: Հաճելի հույզեր ապրեցի տեղեկանալով այդ մասին»,-ասաց Գոհար Հակոբյանը:

Մրցույթի հատուկ մրցանակներն են  Արփի Ոսկանյանն ու Արթուր Վարդիկյանը:

 

Դիտվել է 3568 անգամ:
Print Friendly

Leave a Reply