Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում Կանադայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 12:42

Ապրիլի 24-ին Կանադայում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված արարողություն: Կանադայի մի շարք քաղաքներից մայրաքաղաք ժամանած հայ համայնքային կառույցների ներկայացուցիչները ծաղկեպսակներ դրեցին «Անմահ Հայաստան» հուշարձանին, իսկ հոգեւոր հայրերը աղոթեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հոգու հանգստության համար:

ՀՀ դեսպանությունից բազմությունը շարժվեց դեպի Կանադայի Խորհրդարան, որտեղ Հայոց ցեղասպանության հիշատակման ելույթներով հանդես եկան ներկայացուցիչներ խորհրդարանական բոլոր կուսակցություններից եւ Կանադայի հայ համայնքից:

Ելույթ ունեցավ նաեւ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը, ով, մասնավորապես, խոսեց Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորության մասին՝ ընդգծելով Թուրքիայի կողմից իրականացվող ժխտողական քաղաքականության անթույլատրելիությունը:

Դիտվել է 2960 անգամ:
Print Friendly

Leave a Reply