Հարավային Կորեան Հյուսիսայինին առաջարկել է բանակցել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 12:10

Հարավային Կորեայի իշխանությունները ԿԺԴՀ-ին առաջարկել է  բանակցություններ վարել արդյունաբերական Կեսոն շրջանում համագործակցությունը վերականգնելու ուղղությամբ, որը  համատեղ կառավարման տակ է գտնվում և փակվել է  երկրների միջև հակասությունների սրման հետևանքով:

Հարավկորեական նախարարությունը հայտարարել է, որ Փհենյանի հրաժարման դեպքում ինքը վճռական քայլեր կանի, սակայն չի ճշտել, թե հատկապես ինչ նկատի ունի: գերատեսչության մամլո քարտուղարի խոսքով, Փհենյանը պետք է պատասխան տա ուրբաթ, ապրիլի 26-ին:

Agence France-Presse-ի կարծիքով, վճռական քայլեր ասելով, Սեուլը նկատի ունի համատեղ հետագա աշխատանքից լրիվ հրաժարում ու իր 123 ձեռնարկությունների տարհանում, որոնք 53 հազար մարդու ապահովում են աշխատանքով:

Դիտվել է 2179 անգամ:
Print Friendly

Leave a Reply