Բժիշկները վերականգնել են Ֆիլինի դեմքը 4 փուլով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 11:51

Պետական ակադեմիական Մեծ թատրոնի գեղարվեստական ղեկավար , 42-ամյա Սերգեյ Ֆիլինի դեմքի վերականգնման վիրահատությունները 4 փուլով են ընթացել: Հիշեցնենք, որ Ֆիլինի վրա հանցագործը հարձակվել էր հունվարի 17-ին և թթու լցրել նրա դեմքին:

Այրվածքաբանները մի շարք վիրահատություններ են կատարել ու գրեթե ամբողջությամբ վերականգնել Ֆիլինի դեմքի նախկին տեսքը:

Դեպքից հետո, հիվանդանոցում մի կողմից մասնագետները պայքարում էին վերականգնելու տեսողությունը, ինչը ի դեպ չի հաջողվել, մյուս կողմից` փորձել են ծծմբական թթվի հասցրած հետևանքները վերացնել: Սկզբում վերքերի նախնական  մշակում է կատարվել, ապա` 4-րդ օրը սկսել են մաշկի վերականգնման աշխատանքները. հեռացրել են մեռուկացած մաշկի կտորները: Ամենախոր այրվածքներն աջ ականջի հատվածում են եղել, քանի որ հարձակման պահին Ֆիլինը հեռախոսով է խոսել ու հանցագործի կողմ կիսաշրջված դիրք է ունեցել: Դրանից հետո մաշկի պակասող հատվածները փոխարինել են ալլոֆիբրոբլաստներով, այլ կերպ` շարակցական հյուսվածքի բջիջներով, որոնք սկսել են վերականգնել այրված մաշկը: Առաջին վիրահատությունից հետո վիրաբույժները կրկնել են պրոցեդուրան , իսկ ավարտական փուլում հատուկ գելերով  սպիները վերացնելու միջոցառումներ են կատարել:

Ընդամենը մայրաքաղաքային կլինիկայում անցկացրած 3 շաբաթների ընթացքում, բժիշկներին հաջողվեց լրիվ վերականգնել Ֆիլինի այրված դեմքը, սակայն, հիվանդնոցից դուրսգրման պահին նա դեռևս  կույր էր:

Դիտվել է 2192 անգամ:
Print Friendly

Leave a Reply