ՃՏՊ` Գյումրի քաղաքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | April 25, 2013 11:49Ապրիլի 24-ին, ժամը 20.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են “ՎԱԶ-2101” մակնիշի 31 SL 932 պետհամարանիշի և “ՎԱԶ-2107” մակնիշի 27 UU 490 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք` առանց հրդեհի. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: