Փրկարարներն օգնության են հասել տանը փակված քաղաքացուն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 25, 2013 11:47

Ապրիլի 24-ին, ժամը 20.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Ս.Վրացյան փողոցի թիվ 84/1 շենքի 34-րդ բնակարանի բնակիչը գտնվում է անհավասարակշիռ վիճակում. բնակարանի դուռը բացելու և համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:

Ժամը 22.00-ի դրությամբ հարազատների հավաստմամբ քաղաքացին գտնվում է համեմատաբար հավասարակշիռ վիճակում. հավաստիացնում է, որ օգնության կարիք չունի և բնակարանի դուռը առավոտյան կբացի իր կամքով: Հարազատների պահանջով և ելնելով ստեղծված իրավիճակից` որոշում է կայացվել բնակարան մուտք չգործել:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և «1-03» ծառայության աշխատակիցները:

Դիտվել է 3070 անգամ:
Print Friendly

Leave a Reply