Չինացիները սկսել են թրոմբից ազատվել լուսային “ունելիով”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 25, 2013 11:09
Չինաստանի գիտատեխնիկական համալսարանում ստեղծել են օպտիկական ունելիների հատուկ վարկած, որոնք նախատեսված են արյունատար անոթները թրոմբից մաքրելու համար:
Այդ գործիքները հնարավորություն են տալիս ֆոտոնների օգնությամբ աշխատելու մանրադիտակային նյութերի հետ: Լուսային “ունելիի” միջոցով գիտնականները սովորել են արյունատար անոթներում ու մազանոթներում մակարդուկները շարժել: Սարքավորման հիմքում միկրոլազեր է, որն աշխատում է ինֆրակարմիր ճառագայթման տիրույթում: Այն միացված է օպտիկական մանրադիտակին, որն ունելին նպատակակետ հասցնելուն է ծառայում:
Օպտիկական ունելու աշխատանքը կառավարվում է համակարգչային հատուկ ալգոռիթմի միջոցով: Լուսային ունելու կիրառումն ապագայում կօգնի առանց վիրաբուժական միջամտության մաքրել թրոմբով խցանված անոթները:






Facebook
Tweet This
Email This Post
