Հնդկաստանի բնակիչը Facebook-ի միջոցով վաճառել է թոռանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 9:08

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է  47-ամյա տղամարդու, որն իր նորածին թոռանը   վաճառել է մի գործարարի`պայմանավորվելով Facebook-ի միջոցով: Փենջաբից Ֆերոզ Խանը  պետք է կանգնի դատարանի առջև: Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա նա կազատազրկվի 7 տարով: Նրանից բացի ձերբակալվել են ևս 2-ը, որոնք օգնել են տղամարդուն  երեխայի վաճառքի գործարքը կազմակերպել: Նրանք նույնպես կազատազրկվեն:

Նախաքննության ժամանակ պարզվեց, որ Խանի դուստրը երեխա է ունեցել ապրիլի սկզբին: Հայրը հիվանդանոցի (որտեղ ծնվել է երեխան) բուժքույրերի ու բժշկի օգնականի հետ պայմանավորվել է, որ նրանք երեխային գողանան ու իրեն հանձնեն: Թոռան համար հնդիկը 45 հազար ռուփի է պահանջել (մոտ 830 դոլար):

Agence France-Presse-ի տվյալներով, 2011-ին Հնդկաստանում գործում էր նման 800 ավազակախումբ, որոնք զբաղվում էին երեխաների առևանգմամբ:

Դիտվել է 2081 անգամ:
Print Friendly

Leave a Reply