Բանգլադեշում փլուզված շենքի զոհերի թիվը հասել է 127-ի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 8:28

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում փլուզված շենքի զոհերի թիվը հասել է 127-ի: Ավելի քան 1000 մարդ վիրավորվել է, հայտնել է  Agence France-Presse-ը:

Ոստիկանության տվյալների համաձայն, զոհերի մեծամասնությունը կանայք են, որոնք աշխատում էին  շենքում տեղակայված կարի ֆաբրիկաներում: Տեղում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Ավերակների տակ դեռևս մարդիկ են մնում: Իսկ տուժածների մեծ մասի վիճակը շատ ծանր է գնահատվում:

Սավարայի Rana Plaza-ի 8-հարկանի շենքը փլուզվել էր երեկ, տեղական ժամանակով 08:45-ին: Շենքում մի քանի ֆաբրիկաներ էին, որտեղ մոտ 3 հազար մարդ էր աշխատում, խանութներ ու տեղի Brac Bank-ի բաժանմունք:

Բանգլադեշում 4500 տեքստիլային ֆաբրիկաներ կան, որոնցում ավելի քան 2 մլն մարդ է աշխատում: Ընդ որում, շինարարության ժամանակ չեն պահպանվում անվտանգության տեխնիկան ու ֆաբրիկաների սպասարկման նորմերը: Այսպես, 2012-ի նոյեմբերին հրդեհի պատճառով Դաքքայի ֆաբրիկաներից մեկում զոհվեց 112 աշխատող: Ավելի, վաղ, կրկին Դաքքայում, ֆաբրիկայի բազմահարկ շենքի փլուզման հետևանքով զոհվեց 70 մարդ:

Դիտվել է 2246 անգամ:
Print Friendly

Leave a Reply