Բոստոնի պայթյունը հետախույզները փնտրում են Թամերլանի մեջ արմատական հայացքներ ձևավորած ազգությամբ հայ տղամարդուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 25, 2013 0:09

Բոստոնի պայթյունն իրականացնողների հետքաննությունն իարականացնողները այժմ փնտրւմ են առեղծվածային վերափոխված մահմեդականին, որին կոչում են Միշա:

Թամերլան Ցարնաևի ընտանիքի անդամները հայտնում են, որ Միշան է պայթյունն իրականացնող իրենց ավագ տղայի մեջ արմատական հայացքներ մտցրել, սակայն մինչ այս պահը ո´չ իրավապահները, ո´չ լրատվամիջոցները չեն կարողացել նրան գտնել:

Ենթադրությունները Միշայի ով լինելու վերաբերյալ տարբեր են՝ սկսած, որ նա է մտահաղացել Բոստոնի պայթյունը, մինչև՝ նրա ռուսական լրտես լինելը, որ ուղարկված է գտնելու և իր ցանցի մեջ գցելու Թամերլանի նման ռազմական իսլամի ուղին բռնելու ռիսկի տակ գտնվող մարդկանց:

Այն ինչ հայտնի է նրա մասին, այն է, որ նա 30-նն անց հայ է և անհետացել է մինչ այս իր բնակության վայրից՝ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքից:

Ինչևէ՝ ընտանիքի անդամները ավելացնում են, որ նախքան Բոստոնի պայթյունը՝ 26-ամյա Թամերլանը գտնվում էր իսլամ ընդունած նախկին քրսիտոնյա իր նոր ընկերոջ ուժեղ ազդեցության տակ, որն էլ նրան դրդել էր արմատական իսլամական հայացքներ ընդունել:

 

Դիտվել է 2560 անգամ:
Print Friendly

Leave a Reply