Սնանկ Հունաստանը մտադիր է ֆաշիստների կողմից գրավված լինելու համար փոխհատուցում պահանջել Գերմանիայից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 22:52

Այսօր հրապարակվել է, որ Հունաստանը մտադիր է Գերմանիայից պահանջել երկար ժամանակ հետաձգված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների կողմից շրջափակման հասցրած վնասների փոխահատուցումը:
Հունաստանի արտաքի գործերի նախարար Դմիտրիս Ավրամոպուլոսը այսօր պառլամենտում հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է իր պահանջները հաստատելու համար օգտագործել բոլոր հնարավոր միջոցները:
Պարտքերի մեջ գտնվող երկրի փոխահտուցման պահանջը ավելի կմեծացնի Գերմանիայի հետ արդեն ունեցած լարվածությունը, որը ի դեպ տրամադրում է Հունաստանի 240 միլիոն եվրո վարկի մեծ մասը:
Գերմանիան, որի զինված ուժերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գրավել էին Հունաստանը, նշում է, որ ինքը արդեն վճարել է իր բոլոր փոխհատուցումները:
Ավրամոպուլոսը ավելացնում է, որ Հունաստանի ֆինանսների նախարարությունը այս առաջարկը կատարել է վեց տասնամյա վաղեմություն ունեցող փաստաթղթերի ուշադիր հետազոտությունից հետո:
Այս առաջարկը կքննարկվի իրավական խորհրդատուների հետ, որից հետո Աթենքը կորոշի, թե ինչպես պաշտոնապես ձևակերպի իր պահանջը:
Արտգործ նախարարը չհայտնեց, թե իրենք որքան գումար են ակնկալում ստանալ՝ ավելացնելով, որ այս պահանջը երկրի պարտքերի մեջ լինելու հետ ոչ մի կապ չունի:

Դիտվել է 2062 անգամ:
Print Friendly

Leave a Reply