Բաքվում ցույց է տեղի ունեցել`ի պաշտպանություն “Թոլըշի Սադո”-ի խմբագրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 18:34

Այսօր՝ ապրիլի 24-ին, թալիշերեն լույս տեսնող “Թոլըշի Սադո (Թալիշի ձայն) թերթի խմբագիր Հիլալ Մամեդովի իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամները բողոքի ցույց են կազմակերպել Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի շենքի առջև, հաղորդում է ադրբեջանական  “Contact.az” կայքը:

Ցույցն անցկացվել է Մամեդովի գործով դատական հերթական նիստի առնչությամբ:

Ակցիայի մասնակիցները բողոքել են դատական փակ նիստերի և Մամեդովի իրավունքների խախտման դեմ: Նրանց ձեռքին եղել են “Ազատություն Հիլալ Մեդովին” գրությամբ պաստառներ:

Հանձնաժողովի անդամներից Մեհթիբեկ Սաֆարովը նշել է, որ դատական հետաքննությունն անցկացվում է դատավարական նորմաների խախտմամբ և պաշտպանող կողմի միջնորդությունների մերժմամբ:

Հիշեցնենք, որ Մամեդովը ձերբակալվել է 2012թ. հունիսի 21-ին և մեղադրվում է թմրանույթերի անօրինական պահման, պետական դավաճանության և միջէթնիկական թշնամանքի հրահրման համար: Սակայն ադրբեջանական և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ նշում են, որ Մամեդովի հետապնդումները  քաղաքական բնույթ ունեն:

Դիտվել է 2879 անգամ:
Print Friendly

Leave a Reply