«Կապ չունի, ընկեր». ոստիկանը` Գագիկ Ծառուկյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | April 24, 2013 18:20

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել նաև  ԱԺ ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նրանք ծաղիկներ են դրել  անմեղ զոհերի հիշատակի հուշահամալիրին, որից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, դուրս գալով հուշահամալիրից, փորձել է  միանգամից գնալ դեպի իր մեքենան: Սակայն, ինչպես հաղորդում էYerevanNews.am-ը,  ոստիկանները նրան թույլ չեն տվել այդ ճանապարհով իջնել` ասելով, որ կարող են իջնել միայն ներքևի ճանապարհով: Գագիկ Ծառուկյանը, դիմելով ոստիկանին, ասել է . «Այ ախպեր ջան մեքենան էնտեղ ա», ինչին ի պատասխան` ոստիկաններն ասել են. «Կապ չունի, ընկեր»:

Գագիկ Ծառուկյանին ուղեկցող ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պարզաբանելով տեղի ունեցածը,  լրագրողներին հայտնել է, որ ըստ էության միջադեպ` որպես այդպիսին, չի եղել. “Կարող էր լինել, եթե չլիներ պարոն Ծառուկյանի զուսպ և հարգալից պահվածքը: Բայց դրա համար կարծում եմ՝ լրատվամիջոցները պետք է դիմեն ոստիկանությանը, թե ինչպես է պատահում, որ հուշահամալիրի մոտ հերթապահություն իրականացնող փոխգնդապետը նման վերաբերմունք է ցուցաբերում երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի, Անվտանգության խորհրդի անդամի նկատմամբ»,-ասել է նա:

Դիտվել է 3299 անգամ:
Print Friendly

Leave a Reply