FEMEN ակտիվիստուհիները ջրել են Բելգիայի կաթոլիկ առաջնորդին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 17:02

FEMEN ակտիվիստուհիները ջրել են Բելգիայի եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Անդրե-Ժոզեֆ Լեոնարդին ելույթի ժամանակ, որը դատապարտում էր Ֆրանսիայում նույնասեռական ամուսնությունների օրինականացումը: Իրենք աղջիկները և նրանց կողմնակիցները Բելգիայի գլխավոր ուսումնական հաստատություններից մեկում կրոնական առաջնորդի ելույթը   անվանել են “ատելության և կրոնական ֆանատիզմի հերթական քարոզ” , հաղորդում է  “Интерфакс“-ը:

Ակցիայի ընթացքում կատարված լուսանկարներում երևում է, որ աղջիկները ջրցանով  ջուր են ցանում  արքեպիսկոպոսի վրա: “FEMEN-ը հետևողականորեն  հակառակվում է  կրոնական ուժի քարոզի, հոմոֆոբիայի և եկեղեցու փորձերի դեմ վերադարձնելու ավերիչ ազդեցությունը կանանց և ամբողջ հասարակութան վրա”,-մեկնաբանում են շարժման մասնակիցներն  իրենց արարքը:

Նախօրեին Ֆրանսիայի ԱԺ պատգամավորները երկրորդ ընթերցմամբ օրինականացրել էին միասեռականների  ամուսնությունն  ու երեխա որդեգրելը:

Դիտվել է 1752 անգամ:
Print Friendly

Leave a Reply