Իսրայելը չի ցանկանում Սիրիայի հետ բանակցել Թուրքիայի միջնորդությամբ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | June 23, 2009 12:55
Մերձավոր Արևելքում ԱՄՆ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվը չի ցանկանում, որ Թուրքիան միջնորդ հանդիսանա Իսրայել–Սիրիա հնարավոր անուղղակի բանակցություններում:
Իսրայելյան կողմը Թուրքիայի միջնորդությունը չի ցանկանում Գազայի պատերազմի ժամանակ Անկարայի ցուցադրած հակաիսրայելյան վարքագծի պատճառով:
Բացի այդ, Նեթանյահուն ընդգծել է, որ Սիրիայի հետ հնարավոր բանակցությունները պետք է սկսեն զրոյից: «Ես ցանկանում եմ Սիրիայի հետ բանակցությունները սկսել Գոլանի բարձունքներից հեռանալու խոստումով» –ասել է նա»:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մերժել է Միտչելի` Երուսաղեմից Դամասկոս հասցրած Նեթանյահուի այդ ուղերձը` հայտարարելով, որ համաձայն է շարունակել Սիրիայի հետ անուղղակի բանակցությունները միմիայն Թուրքիայի միջնորդությամբ այն անցկացնելու պայմանով:
Թուրքիայի միջնորդությամբ Իսրայել–Սիրիա անուղղակի բանակցությունները դադարեցվել են Իսրայելում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախօրեին` Գազայի գործողությունների ավարտից 6 ամիս անց:






Facebook
Tweet This
Email This Post
