Բաքուն բոլար ոլորտներում ցանկանում է ստանալ Իսրայելի աջակցությունը. ադրբեջանցի քաղաքագետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 14:55

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի Իսրայել այցի նպատակը Ադրբեջանում նախագահական ընտրություններն են: “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում այսպիսի տեսակետ է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն:

Նրա կարծիքով՝ տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն բոլոր ոլորտներում ցանկանում է ստանալ Իսրայելի աջակցությունը: Գուլուզադեն նշել է, որ մյուս կողմից Բաքվի նման մարտավարությունը կարող է հարևան երկրների՝ մասնավորապես Թեհրանի հետ նրա հարաբերությունների վատթարացման պատաճառ հանդիսանալ:

“Ես ընդհանրապես Իսրայելի հետ հարաբերությունների մերձեցման կողմնակից եմ եղել դեռ 1990-ականներին: Այդ ժամանակ Իրանը այն աստիճան ագրեսիվ չէր, ինչպես այժմ: Ներկայում մերձենալով Իսրայելի հետ մենք ավելացնում ենք ռիսկերը”,-ասել է Գուլուզադեն:

Նշենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Իսրայել կատարած պաշտոնական այցի շրջանակներում ապրիլի 23-ին հանդիպում է ունեցել Քնեսեթի (Իսրայելի խորհրդարան) նախագահ Յոել Էդելշտեյնի, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ:

Դիտվել է 1562 անգամ:
Print Friendly

Leave a Reply