Բրիտանիայում տան շեմը վաճառվել է 750 հազար դոլարով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 11:36

Մի բրիտանացի զույգի հաջողվել է իրենց տան շեմը վաճառել  առասպելական`գրեթե 3 քառորդ մլն դոլարով:

Բանն այն է, որ տան շեմը բուդայական  բացառիկ նմուշ է: Այդ քարը տարիներ շարունակ  տան մասն է կազմել ու բոլոր այդ տարիներին զույգը փորձել է պարզել քարի ծագումը:

Արդյունքում, Bonham’s-ի աճուրդի տան փորձագետներին այնուամենայնիվ հաջողվեց պարզել, որ քարը շրիլանկյան բուդդայական տաճարի պահպանված  7 աստիճաններից մեկն է, որի մոտավոր տարիքն  առնվազն 1000 տարի է:

Քարը Մեծ Բրիտանիա են բերել 1950-ին, թեյի պլանտատորները:

Դիտվել է 1632 անգամ:
Print Friendly

Leave a Reply