Կայքահենները հայտարարել են Սպիտակ տանը կատարված պայթյունի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 10:54

Կայքահենները կոտրել են տեղեկատվական գործակալության Twitter-ը ու   գրություն տեղադրել, թե իբր Սպիտակ տանը պայթյուն է եղել: Հայտարարությունը հայտնվելուց անմիջապես հետո  Associated Press –ի  թվիթերն արգելափակվել է: Գործակալությունն այլ սոցցանցերում հաստատել է, որ  Սպիտակ տանը տեղի ունեցած պայթյունի ու նախագահ Օբամայի վիրավորվելու մասին տեղեկությունը չեն համապատասխանում իրականությանը: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Կարնին հայտնել է, որ Օբաման ողջ -առողջ է:

Գործակալությունը ներողություն է խնդրել թյուրիմացության համար ու  հայտնել, որ կփորձի շատ արագ վերականգնել հսկողությունը: Twitter Associated Press-ն ունի գրեթե 2 մլն բաժանորդ: Գործով կզբաղվի ԿՀՎ-ն: Գործակալության թղթակիցներից մեկի խոսքով,  ավազակային “գրոհից”մոտ մեկ ժամ առաջ որոշ աշխատակիցներ ստացել են սպառնալիքով նամակներ:

Կատարվածի պատասխանատվությունն  իր վրա է վերցրել “Սիրիական էլեկտրոնային բանակ” խմբավորումը, որը պաշտպանում է նախագահ Ասադին: Կիրակի նույն խմբավորումը կոտրել էր CBS  հեռուստաընկերության թվիթերյան կայքն ու ամերիկյան իշխանությունների հասցեին քննադատություն տեղադրել:

Դիտվել է 1858 անգամ:
Print Friendly

Leave a Reply