Sotheby`s-ը Մոսկվայում կցուցադրի Ջինա Լոլոբրիջիտայի ակնեղենը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 9:56

Հանրահայտ իտալացի կինոդերասանուհի Ջինա Լոլոբրիջիտայի գոհարեղենը, որ նա ստացել է “Ամենագեղեցիկ կինն աշխարհում” ֆիլմի համար, այսօր կցուցադրվի Մոսկվայում, այնուհետև, մայիսի 14-ին Ժնևի Sotheby`s-ում աճուրդի կհանվի:

Վաճառքի են հանվելու Bvlgari-ի 1950-ականների և 1960-ականների կարևոր գործեր: Աճուրդի կարևոր լոտերից են ադամանդյա մանյակն ու ապարանջանը, որոնք նա կրել է նաև 1961-ին կայացած “Ոսկե գլոբուսի” հանդիսության ժամանակ. Լոլոբրիջիտան մրցանակի  արժանացավ արտասահմանյան ֆիլմում կանացի լավագույն դերի համար: Այդ զարդերը գնահատվել են 300-500 հազար դոլար: Իսկ ադամանդով մարգարտյա ականջօղերը, որ նա կրել է “Անսանձ կնոջ սանձահարումը” ֆիլմի ժամանակ, կարող են վաճառվել մինչև 1 մլն դոլարով: Հավաքածուի գլխավոր անակնկալը Լոլոբրիջիտայի` “Ամենագեղեցիկ կինն աշխարհում” ֆիլմի համար ստացված “Դավիթ դի Դոնաթելոյի” մրցանակն է կանացի լավագույն դերի համար: Ոսկե արձանիկը` մալաքիտե պատվանդանին գնահատվել է 50-80 հազար դոլար:

Վաճառքից ստացված գումարի մի մասը կտրամադրվի ցողունային բջիջների ուսումնասիրությանը:

Դիտվել է 1642 անգամ:
Print Friendly

Leave a Reply