Բելառուսցին նախագծել է կարտոֆիլացան սարք

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 24, 2013 9:26

Գոմելի բնակիչ Պավել Կարոլիկը ստեղծել է մի սարք, որն օգնում է կարտոֆիլ ցանել: Ինքը` գյուտարարն, արդեն փորձարկել է այն գործում ու հիանալի լուծել իր առջև դրված խնդիրը` կարտոֆիլ ցանելը:

Սարքը պատրաստվել է ջրատար 2 խողովակից, որոնք իրար են միացվել հարթաշուրթի սկզբունքով. մի խողովակի մեջ կարտոֆիլն է, իսկ մյուսում` պարարտանյութը (սարքի մեջ տեղադրված սարքավորումը չափավորում է քանակը): Իսկ այգեգործին մնում է բացել խողովակի կափարիչները` “լիցքավորման համար” ու հողաթմբի մեջ կարտոֆիլ ցանել:

“Այս սարքավորումը շատ հարմար է թոշակառուների համար, հատկապես նրանց, ով մեջքի ցավ ունի: Չես կռանում ցանելու  համար”,-ասում է թոշակառու գյուտարարը: Նա հույս ունի, որ իր գյուտը կհետաքրքրի արդյունաբերական ձեռնարկություններին, որոնք կարող են գոմելցու գյուտը վերցնել, կամ էլ վաճառել գյուղատնտեսական ապրանքների խանութում:

“Գոմելսկի վեդոմոստին” գրում է, որ նման բան ստեղծել էին Օռլովի պետական գյուղատնտեսական ակադեմիայում, սակայն այն ուներ մի շարք թերություններ: Կարտոֆիլը բեռաուսական խոհանոցի կարևորագույն մթերքներից է, նրանց կարտոֆիլասիրությունը հաճախ կատակների նյութ  է դառնում:

Դիտվել է 1661 անգամ:
Print Friendly

Leave a Reply