Ֆրանսիայում վերջնականապես հավանության է արժանացել միասեռ ամուսնությունների ու որդեգրման մասին օրենքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 24, 2013 9:05Ֆրանսիայում վերջնականապես հավանության է արժանացել այն օրինագիծը, որը թուլ կտա միասեռ զույգերին ամուսնանալ ու երեխա որդեգրել: Օրենքի նախագծի օգտին է քվեարկել 331 պատգամավոր, դեմ` 225-ը:
Ավելի վաղ փաստաթուղթը հավանության էր արժանացել երկրի խորհրդարանի` Սենատի վերին պալատում: Սպասվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի ամառվա սկզբին, երբ այն կստորագրի նախագահ Օլանդը և կհրապարակվի երկրի տպագիր պաշտոնական տեղեկագրում` Journal official-ում:
Իսկ միասեռ ամուսնությունների հակառակորդների կազմակերպությունը մտադիր չէ հրաժարվել օրենքի նախագիծն ընդունելու դեմ ուղղված փորձերից: