Մոմավառություն Գյումրիում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 24, 2013 1:11

Գյումրիում երիտասարդները դուրս էին եկել ավանդական ապրիլքսանչորսյան երթի: Երթը սկսվեց այսօր երեկոյան, ժամը 18:00-ից` Գյումրու Շարլ Ազնավուրի հրապարակից, ապա Հայաստանի դրոշներով, պաստառներով ու ջահերով, “ճանաչում”, “Հայաստան”, “հատուցում” վանկարկելով երթի մասնակիցները շարժվեցին դեպի կենտրոնական հրապարակ:

Մասնակցում էր մոտ 50 երիտասարդ:
Այս նախաձեռնության հեղինակներն էին “ԱՐՄ ստրոնգ” երիտասարդական հասարակական կազմակերպությունը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Շիրակի մարզային կենտրոնը, “Աջակից” ՀԿ-ն, Սուրբ Հակոբ եկեղեցասեր երիտասարդական միությունը:

Քայլերթի հանգրվանը, նախատեսածի նման եղավ Սուրբ “Ամենափրկիչ” եկեղեցու բակում` քահանայի հետ ընդհանարական աղոթքով: Տեղի ունեցավ նաև մոմավառություն. մոմերով խաչ կազմվեց, ապա երիտասարդներն այրեցին Թուրքիայի դրոշը:

Դիտվել է 2136 անգամ:
Print Friendly

Leave a Reply