Կանզասցի կինը լոգասենյակում դեմ առ դեմ միայնակ է մնացել կրկեսից փախած վագրի հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 23:09

Կանզասցի կինը շոկի մեջ է ընկել, երբ լոգասենյակում վագրի հետ միայնակ է մնացել:
Ջեննա Քրեհբյելը իր աղջկա հետ կրկեսում է եղել և շոուի ընթացքում որոշել է գնալ լոգասենյակ:
Այդ ընթացքում վագրը փախել է իր վանդակից և մտել լոգասենյակ, մինչ կրկեսի անձնակազմը փակել է կրկեսի բոլոր ելքերը:
Երբ Կրեհբյելը մտել է լոգասենյակ և իր հետևից կողպել դուռը, նկատել է իրենից կես մետր հեռավորության վրա գտնվող կենդանուն:
Կրկեսի կառավարիչը հայտնել է, որ լոգասենյակը ընդամենը 7 մետր երկարություն ունի` ավելացնելով, որ ուրախ է, որ ոչ ոք չի տուժել:
Վագրին բռնել են րոպեների ընթացքում և կրկին փակի տալ դրել:
Քրեհբյելը նշում է, որ ինքը չփախավ կամ չգոռաց, որովհետև ինքը միշտ իրեն սովորեցրել է հանգստություն պահպանել:
Կնոջ 3-ամյա դուստրը կատարվածին այլ արձագանք է տվել՝ նրան միայն հետաքրքրել է արդյոք վագրը ձեռքերը լվացել է նախքան լոգասենյակից դուրս գալը:

Դիտվել է 1675 անգամ:
Print Friendly

Leave a Reply