Իրաքի սունի նախարարը հրաժարական է ներկայացրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 22:51

Երեքշաբթի Իրաքի կառավարության սունի անդամը հրաժարական է տվել:
Պաշտոնյայի հրաժարականը կապված է երկրի հյուսիսում սունի ցուցարարների և անվտանգության ուժերի բախման հետ, որի արդյունքում մահացել են տասնյակ ցուցարարներ:
«Կրթության նախարար Մուհամեդ Ալի Թամիմը հրաժարական է ներկայացրել բանակի Կիրքուրք ներխուժելուց հետո »,-ասել է փոխվարչապետ Սալեհ ալ-Մուտլաքի աշխատակիցը:
Նա նաև հավելել է, որ հրաժարականը վերջնական է և հետադարձի ճամփա այլևս չկա:

Դիտվել է 1991 անգամ:
Print Friendly

Leave a Reply