Մահացել է Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | April 23, 2013 22:32

Այսօր 83 տարեկան հասակում մահկանացուն է կնքել Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայրը` Եզնակ Ռուստամյանը: Համեստ մտավորականը իր ողջ կյանքում օգնել է հազարավոր հիվանդների, աշխատել խղճով եւ նվիրվածությամբ, անցել բժշկի դժվարին, բայց արժանապատիվ ճանապարհը:  ՀՅԴ Բյուրոն եւ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր վշտով ցավակցում են սիրելի ընկերոջն ու Ռուստամյան ընտանիքին, անգնահատելի կորսի առիթովշ: Եզնակ Ռուստամյանի հոգեհանգիստը տեղի կունենա չորեքշբթի, ապրիլի 24-ին երեկոյան ժամը 18-ին, նոր Նորքի սուրբ Սարգիս եկեղեցում: Վերջին հրաժեշտի արարողությունը կայանալու է ապրիլի 25¬ին, ժամը 14-ին, նույն եկեղեցուց:

Դիտվել է 3091 անգամ:
Print Friendly

Leave a Reply