Նոր Նորքում բացվել է վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Պետրոսյանի հուշարձանը

Պաշտոնական, Օրվա լուր | | April 23, 2013 18:43

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է  Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Ռաֆիկի Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացմանը:  Հաշվի առնելով վարչական  շրջանի  բնակչության կողմից ներկայացված առաջարկությունները՝  Երևանի ավագանու որոշմամբ հուշարձանը տեղադրվել է Գայի  պողոտայի 17 հասցեում գտնվող Հ. Դանիելյանի  անվան  արվեստի  դպրոցի  հարակից  տարածքում: Դավիթ  Պետրոսյանն իր ուրույն ներդրումն է ունեցել Նոր Նորքի զարգացման և կառուցապատման  գործում: Հուշարձանի հեղինակը քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:

Դավիթ Պետրոսյանի հայրը՝ Ռաֆիկ Պետրոսյանը,  շնորհակալություն է հայտնել Երևանի ավագանուն և անձամբ Տարոն Մարգարյանին՝ աջակցության և հետևողականության համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Նոր Նորք վարչական շրջան կատարած այցելության շրջանակում նաև շրջել և զրուցել է բնակիչների հետ, ծանոթացել Ֆրիտյոֆ Նանսենի անվան զբոսայգու տարածքում համանուն թանգարանին կից կառուցվող մատուռի շինարարական աշխատանքներին:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 3534 անգամ:
Print Friendly

Leave a Reply