Կայացել է «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա հանրապետական մրցույթի քաղաքային փուլը

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | April 23, 2013 18:20

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Տարվա լավագույն դաստիարակ» ամենամյա հանրապետական եռափուլ մրցույթի քաղաքային փուլը, որին  մասնակցել է վարչական շրջաններում տարածքային  փուլում  հաղթած  12 դաստիարակ:  Մրցույթը գնահատող հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ  Հ.Միտոյանը, Նորք–Մարաշ և Աջափնյակ վարչական շրջանների կրթության, մշակույթի և սպորտի բաժինների պետերը, մանկապարտեզների տնօրեններ։  Քաղաքային մրցույթն անցկացվել է երկու փուլով՝ թեստային առաջադրանք և կլոր սեղան՝ բանավեճ։

Արդյունքում հաղթող է  ճանաչվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի հ.71 մանկապարտեզ ՀՈԱԿ–ի դաստիարակ Նորա Աբելյանը, ով կմասնակցի «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի հանրապետական փուլին։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 2877 անգամ:
Print Friendly

Leave a Reply