Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերին կհիշեն խորհրդանշական ժամին՝ 19:15-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 18:10

 Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի կունենան ինչպես աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական համայնքներում, այնպես էլ Ստամբուլում: Վերջին երեք տարիների նման այս տարի ևս Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին կհիշեն Ցեղասպանության զոհերին:

«Ակօս»-ը հաղորդում է, որ «Հիշում ենք ցեղասպանության զոհերին» վերնագրով կոչի մեջ մասնավորապես ասվում է. «Վերջին հարյուր տարում այս հողերը շատ ցավ են տեսել: Ժողովուրդների խճանկար հանդիսացող Անատոլիան ամայացավ, գունազրկվեց, դալկացավ ամբողջական մի ազգ ստեղծելու կրքով: Գլխավորապես մուսուլման չլինելու համար ժողովուրդները համընդհանուր կերպով քշվում էին երկրից, նրանց ստիպում էին փախչել, նրանք հողազրկվում էին, իսկ նրանց, ովքեր կարողանում էին մնալ, ձուլում էին, հակառակ դեպքում՝ սպանում: Սակայն ամենասարսափելին պատահեց այս հողերի ամենահին տերերը հանդիսացող հայերի հետ: 2015 թվականի ապրիլի 24-ին սկսված այս կտտանքներով հայ ժողովուրդը համընդահուր վերացվեց: Այս ողբերգական հիշողությունը մոռացության չտալու համար Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին հրավիրում ենք ձեզ հարգանքի տուրք մատուցելու մեր կորցրած բոլոր հայրենակիցների հիշատակին»:

Թաքսիմ հրապարակում ապրիլի 24-ին անմեղ զոհերի ոգեկոչման արարողությունը կսկսվի խորհրդանշական ժամին՝ 19:15-ին:

Դիտվել է 1571 անգամ:
Print Friendly

Leave a Reply