Փասադենայում հաստատվել է Հայոց ցեղասպանության հուշարձանի նախագիծը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 17:52

 Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած միջոցառման ժամանակ հաստատվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագիծը: Փասադենայի «Star-News» կայքը հաղորդում է, որ նախագծի հեղինակը Դիզայնի գեղագիտական կենտրոնի 26-ամյա ուսանողուհի Քեթրին Մենարդն է: Նրա հեղինակած նախագծի համաձայն՝ 4,8 մետրանոց երեք ակնանի ցայտաղբյուր է պատրաստվելու, որից 21 վայրկյանը մեկ ջուր է հոսելու: Նախատեսվում է, որ մեկ տարվա ընթացքում աղբյուրի մեջ 1,5 միլիոն կաթիլ ջուր է հավաքվելու՝ խորհրդանշելով ցեղասպանության զոհերին:

Հուշարձանի հեղինակը պատմել է, որ մինչև այս նախագիծը ցեղասպանության մասին շատ քիչ բան գիտեր, սակայն երբ ուսումնասիրեց տեղի ունեցածը,  ցնցվեց ու սարսափահար եղավ: Հուշարձանի կանգնեցումը Փասադենայի Հայոց ցեղասպանության հիշատակման կոմիտեի նախագիծն է՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:

Դիտվել է 1569 անգամ:
Print Friendly

Leave a Reply