Թուրքիայում այսօր միանգամից երեք տոն են նշում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 17:49

Այսօր ողջ Թուրքիայում նշում են Ազգային սուվերենության օրը և Երեխաների տոնը, ինչպես նաև Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հիմնման 93-րդ ամյակը: Մեջլիսի նախագահ Ջեմիլ Չիչեքը Անկարայում այցելել է Աթաթուրքի դամբարան և իր հարգանքի տուքն է մատուցել Թուրքիայի Հանրապետության հիմնադրին: Այնուհետև Չիչեքի նախագահությամբ տեղի է ունեցել թուրքական խորհրդարանի հատուկ նիստը, որին մասնակցել է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը:

Ինչպես հաղորդում է «Anadolu» գործակալությունը,  նիստին ելույթ է ունենալու նաև վարչապետ Էրդողանը, ինչպես նաև ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին և ԽԺԿ-ի նախագահ Սելահադդին Դեմիրթաշը: Նիստից հետո տեղի է ունենալու պաշտոնական ընդունելություն՝ նվիրված խորհրդարանի հիմնադրման տարեդարձին:

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply