Հայաստանի շախմատիստւհիները կխաղան «Գրան պրի» մրցաշարում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | April 17, 2010 13:48

Գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը և Էլինա Դանիելյանն ապրիլի 25-ից մինչև մայիսի 8-ը Ռուսաստանի Նալչիկ քաղաքում կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրի» մրցաշարի 3-րդ փուլին:

Նրանց մրցակիցները կլինեն Համփի Կոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը, Ժաո Քսյուն (Չինաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցևան, Բաիրա Կովանովան (Ռուսաստան), Ժու Չենը (Քաթար), Մոնղոնթուլ Բաթհույագը (Մոնղոլիա), Բեթուլ Յիլդիզը (Թուրքիա):

Դիտվել է 1522 անգամ:
Print Friendly

Leave a Reply