Սիրիան օգտագործել է քիմիական զենք. Իսրայելի ռազմական վերլուծաբան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 16:14

Երեքշաբթի Իսրայելի ռազմական հետախուզության վերլուծաբան Իտայ Բրունը ասել է, որ Սիրիայի կառավարական ուժերը քիմիական զենք են օգտագործել ապստամբների դեմ՝ նշելով, որ այն կարող է լինել գազ, որն ազդում է նյարդային համակարգի վրա:

Անվտանգության համաժողովում Բրունը ցույց է տվել զոհերի լուսանկարները՝ մատնանշելով նրանց բերանից դուրս եկող ծուխը և նեղացած բիբերը, որը վկայում է գազի օգտագործման մասին:

Նրա կարծիքով օգտագործված քիմիական զենքը Զարինն է:

Սիրիայի կառավարությունը և ապստամբները անցած ամիս միմյանց մեղադրում էին Հալեպի մոտակայքում քիմիական զենքի կիրառման մեջ:

Երկուշաբթի ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հագելը, ով գործնական այցով մեկնել է Իսրայել, ասել է, որ ԱՄՆ-ի հետախուզական գործակալությունները դեռևս ուսումնասիրում են, արդյոք Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում օգտագործվել է քիմիական զենք:

Դիտվել է 1401 անգամ:
Print Friendly

Leave a Reply