Լիբիայում Ֆրանսիայի դեսպանատան առջև ռումբ է պայթել՝ անվտանգության երկու աշխատակիցները ծանր վիրավորվել են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 15:25

Այս առավոտ Տրիպոլիում գտնվող Ֆրանսիայի դեսպանատան առջև մեքենայում տեղակայված ռումբ է պայթել՝ երկու անվտանգության աշխատակիցները վիրավորվել են:
Սա 2011թ-ի պատերազմի արդյուքնում Մուամմար Քադդաֆիի դուրս մղելուց ի վեր Լիբիայի մայրաքաղաքում իրականացված առաջին հարձակումն է:
Դեսպանատան աշխատակիցը հայտնում է, որ դեսպանատան վրա իրականացված հարձակման արդյունքում մեծ վնասներ են հասցվել:
Տրիպոլիի այս հարձակումը տեղի է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Քադդաֆիի ուժերի վրա հարձակում իրականացնելու հրամանից երկու տարի անց:
Անվտանգության աշխատակիցները, որոնք երկուսն էլ Ֆրանսիայի քաղաքացիներ էին, ծանր վիրավորվել են, իսկ նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է:
Լիբիայում տարբեր երկրների դեսպանություններ նախկինում ևս հարձակման թիրախ են դարձել, ինչպես օրինակ անցած տարվա սեպտեմբերին Բենգազիյում ԱՄՆ դեսպանատան վրա իրականցված հարձակման արդյունքում սպանվել էր ԱՄՆ դեսպանը:

Դիտվել է 1205 անգամ:
Print Friendly

Leave a Reply