Հետախուզվողները հայտնաբերվել են
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | April 23, 2013 14:17Մոսկվայի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` Բագրատաշենի սահմանային անցակետով Վրաստանից ՀՀ է ժամանել 1978 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որը մարտի 22-ից ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով:
Սարգիս Մ.-ն ապրիլի 22-ին, ժամը 17.00-ին, ներկայացվել է բաժին:
Կանխամտածված սնանկության մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
Ապրիլի 22-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1950 թ. ծնված Ռիմա Պ.-ն, որը ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկություն) մեղադրանքով:
Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով
Ապրիլի 22-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Վարդան Մ.-ն, որը ապրիլի 18-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը):