Ավտոպատահարներ Հայաստանի տարածքում`կան վիրավորներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | April 23, 2013 14:08

19-ամյա աղջկան վրաերթի ենթարկելուց հետո անհայտ ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի

Ապրիլի 22-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան քաղաքի ֆրանսիայի հրապարակում` Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա և դիմել փախուստի:
Աղջիկը բուժօգնության է դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

«Վոլվո»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել

Ապրիլի 22-ին, ժամը 17.20-ի սահմաններում, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Աշտարակ ճանապարհի 20-րդ կմ-ին  դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել, ինչի հետևանքով  վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Մոտոցիկլետի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ապրիլի 23-ին, ժամը 00.30-ին, մոտոցիկլետը Երասխ-Երևան ճանապարհի 34 կմ-ին բախվել  է «BMW-320» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Բախվել են «ԲՄՎ-528» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ

Ապրիլի 22-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Էջմիածին-Սամաղար ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «ԲՄՎ-528» և «ՎԱԶ-2101»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2101»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

Դիտվել է 821 անգամ:
Print Friendly

Leave a Reply