Lufthansa-ի գործադուլի պատճառով տուժել է 150 հազար ուղևոր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 12:39

Lufthansa ավիաընկերության աշխատակիցների գործադուլը հարկադրել է 150 ուղևորների փոխել  իրենց պլանները:

Բողոքի նախազգուշական 24-ժամյա ակցիան ԳԴՀ-ի խոշորագույն  ավիափոխադրողին տասնյակ միլիոնների վնաս է պատճառել:  Ընկերության ներկայացուցիչ Մարտին Ռիկեի խոսքով, 150 հազար ուղևորներից միայն 100 հազարին է հաջողվել ժամանակին տեղեկացնել չվերթի հետաձգման մասին, ինչի շնորհիվ ԳԴՀ-ի օդանավակայաններում հանգիստ իրավիճակ է:

Ընկերությունն իր հաճախորդներին  ստեղծված իրավիճակի պատճառով ընտրության մի քանի տարբերակ է առաջարկել.նրանք կարող են անվճար հաջորդ օրն ամրագրել տոմսերը կամ էլ գումարը հետ ստանալ:

Lufthansa-ն ապրիլի 22-ին  հետաձգել էր բոլոր թռիչքները: Սպասարկման ոլորտի աշխատակիցների Verdi  արհմիությունը ընկերությունից պահանջում է վերանայել պայմանագրերի տարիֆներն ու ավելացնել աշխատավարձերը:

Ընկերությունը համաձայնել է աշխատակիցների որոշ խմբերի աշխատավարձերը   3%-ով  ավելացնել  29 ամսվա ընթացքում : Սակայն զբաղվածության ապահովման  երկարաժամկետ երաշխիքների տրամադրումից հրաժարվել է:

Բացի այդ, ավիաընկերությունը մտադիր է արհմիության դեմ հայց ներկայացնել դատարան, քանի որ կարծում է, որ բողոքի ակցիան դուրս է նախազգուշական գործադուլի շրջանակներից:

Դիտվել է 1338 անգամ:
Print Friendly

Leave a Reply