Սաուդյան Արաբիան մտադիր է հանգստյան օրերը սահմանել “հրեաների նման”
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | April 23, 2013 12:34
Սաուդյան Արաբիայի Շուրայի խորհուրդը առաջարկել է հինգշաբթի-ուրբաթից հանգստյան օրերը փոխադրել ուրբաթ-շաբաթ: Սաուդյան բազմաթիվ գործարարներ նշում են, որ ներկայիս կարգը խանգարում է արտասահմանյան գործընկերների հետ հարաբերություններին ու սահմանափակում իրենց հնարավորությունները: Իսկ արմատական իսլամիստները նշում են, որ հանգստյան օրերի տեղափոխումը Սաուդյան Արաբիային մոտեցնում է հրեական ավանդույթներին:
Սաուդյան ԱրաբիանՊարսից ծոցի վերջին երկիրն է, որտեղ հանգստյան օրեր են համարվում հինգշաբթի-ուրբաթը: Հունիսից այդ երկիրը ևս կանցնի նոր շաբաթակարգի` “ինչպես հրեաների մոտ”,գրում է ISRAland կայքը:






Facebook
Tweet This
Email This Post
