Կիսաշրջազգեստը գերազանց հագուստ է տղամարդկանց համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 12:31

Շոտլանդիայի մասնագետները հայտարարել են, որ այդ պետության համար ավանդական կիսաշրջազգեստ-կիլտն ավելի օգուտ է տղամարդու առողջությանը, քան սեղմող ու նեղող տաբատը:

Մասնավորապես, նրանք նշում են, որ կիլտերն էականորեն բարելավում են տղամարդու   երեխածնության ֆունկցիան, քանի որ ամորձիներն անընդհատ  “օդափոխության”շնորհիվ չեն տուժում  գերտաքացումից ու արդյունքում  բարձրորակ սերմնահեղուկ է մշակվում:

Հայտնի է, որ   արական ձվարանները որակյալ սերմնահեղուկ են մշակում այն դեպքում, եթե դրանց ջերմությունը 30 C-ով պակաս է ողջ օրգանիզմի ջերմությունից: Տաբատում  դա գործնականում անհնար է, իսկ կիսաշրջազգեստը դրա համար պարզապես անփոխարինելի տարբերակ է: Գուցե կիպ սպիտակեղենն ու տաբատներն են մեղավոր, որ արևմուտքի երկրներում տղամարդիկ հաճախ են կանգնում երեխա չունենալու խնդրի առջև:

Դիտվել է 1419 անգամ:
Print Friendly

Leave a Reply