Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել հիջաբի պաշտպանության 8 ակտիվիստներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 17:23

Բաքվի շրջանային դատարանը երեկ`ապրիլի 22-ին, Ադրբեջանի միջնակարգ դպրոցներում հիջաբ (գլխաշորը) կրելն արգելող որոշման դեմ պայքարի ակտիվիստներից 8-ին 5-6-ական տարվա ազատազրկման է դատապարտել, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:

Նրանք մեղավոր են ճանաչվել “ոսստիկանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու” և “հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններ կատարելու” համար:

Ակտիվիստները ձեբակալվել էին 2012թ-ի հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ: Նրանք պահանջում էին չեղյալ հայտարարել 2010թ-ի որոշումը, ըստ որի՝ դպրոցների աշակերտները հանրակրթական ուսումնական հաստատություններ պետք է հաճախեն միանման դպրոցական համազգեստով և առանց հիջաբի: Ձերբակալվել էր 33 մարդ:

Բաքվի շրջանային դատարանը երեկ կայացրել է ձերբակալվածներից 8-ի դատավճիռը. նրանցից 2-ը դատապարտվել են 6-ական, 4-ը՝  5,5-ական, ևս երկուսը՝ 5-ական տարվա ազատազրկման: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել:

Դիտվել է 1514 անգամ:
Print Friendly

Leave a Reply