Նիդեռլանդների թագավորը գահ կբարձրանա ռեփի ոճով օրհներգի ներքո

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 8:55

Նիդեռլանդների նոր թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի գահ բարձրանալու օրը կկատարվի մի օրհներգ, որը մինչ այդ խիստ քննադատական արձագանքներ էր ստացել: Որոշումը հանդիսությունների կազմակերպման ազգային կոմիտեինն է:

Անցած ուրբաթ, ապրիլի 19-ին Ջոն Զուբանկի ստեղծագործությունը ներկայացվել էր հանրության ուշադրությանը և   մեկ-երկու օրում  40 հազար բացասական արձագանք  ստացել: Երաժշտական առումով, ժողովրդին դուր չէր եկել  ռեփի ոճով կրկներգը: Այն համարվեց հասարակ ու հավակնոտ:

Չնայած դրան, Հանդիսությունների կազմակերպման ազգային կոմիտեն որոշեց, որ ամեն դեպքում ապրիլի 30-ի երեկոյան, տոնական համերգի ժամանակ կկատարվի հենց այդ տարբերակը: Կոմիտեի անդամ, հայտնի թատերական իմպրեսարիո Յոոփ վան Էնդեն հայտարարել է.”Հարցումը ցույց տվեց, որ մարդկանց 40%-ին այն դուր չի եկել, սակայն 60 %-ն այն հավանել է”: Նրա խոսքով,  կոմպոզիցիան երաժշտական չարտերում առաջին հորիզոնականներում է, իսկ դպրոցներում արդեն  ուսուցանվում է:

2013-ի հունվարի 6-ին  Նիդեռլանդների Բեատրիքս թագուհին դիմեց ազգին հեռուստաուղերձով. նա հրաժարվեց գահից հանուն ավագ որդու: Հրաժարման ակտի ստորագրումից հետո  թագուհի Բեատրիքսը կկրի “ Ձերդ թագավորական գերազանցություն  Նիդեռլանդների արքայադուստր Բեատրիքս, Օրանսկ-Նասսաուի արքայադուստր” տիտղոսը: Հրաժարման ակտի ստորագրումն ու Վիլլեմ Ալեքսանդրի գահակալության հանդիսությունը կկատարվի նույն օրը` 2013-ի ապրիլի 30-ին:

Դիտվել է 1494 անգամ:
Print Friendly

Leave a Reply