Nike ընկերությունը վաճառքից հանել է “Բոստոնյան կոտորած” մակագրությամբ մարզաշապիկները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 23, 2013 8:14

Nike-ը  վաճառքից հանել է “Բոստոնյան կոտորած” մակագրությամբ մարզաշապիկները: Դրա մասին հայտնել են ընկերության գլխավոր գրասենյակից:

Շապիկների արտադրությունը վաղուց է ձեռնարկվել որպես “Նյու Յորք Յանկիզ” բեյսբոլային ակումբի` “Բոստոն Ռեդ Սոքսի” նկատմամբ 1978-ին տարած  խոշոր հաղթանակի  հիշատակ: Այն ժամանակ նյույորքցիները 4 անգամ անընդմեջ հաղթեցին Բոստոնի թիմին, իսկ հետո դարձան բեյսբոլի աշխարհի չեմպիոն:

Մարզաշապիկները մեծ պահանջարկ ունեին, սակայն Բոստոնի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ 3 մարդ զոհվեց, 180-ն էլ վիրավորվեց, Nike-ը դադարեցրեց այդ մարզաշապիկների արտադրությունը , իսկ վաճառքից հետ կանչեց  մնացած խմբաքանակը:

Դիտվել է 1584 անգամ:
Print Friendly

Leave a Reply